Ավտոմոբիլային միջազգային ֆեդերացիան հետաքննություն է սկսել Ֆորմուլա 1-ի «Մերսեդեսի» մրցարշավորդ Լյուիս Հեմիլթոնի նկատմամբ։
Հեմիլթոնը Տոսկանայի Գրան-պրիում հաղթանակից հետո շապիկ էր հագել, որի վրա գրված էր․ «Ձերբակալեք այն ոստիկանին, որը սպանել է Բրեոնա Թեյլորին»։ Թեյլորը սևամորթ կին է, որը սպանվել էր սեփական տանը մարտին ոստիկանի կողմից։
ԱՄՖ-ն հայտնել է, որ իրենց կազմակերպությունը ապաքաղաքական է։ Նրանք ներկա պահին ակտիվորեն հետաքննություն են անցկացնում՝ պարզելու արդյոք Հեմիլթոնի արարքը քաղաքական մեսիջ պարունակում է իր մեջ, թե ոչ։
Հեմիլթոնը հաղթանակից հետո հայտնել էր․ «Ես ցանկանում եմ իրազեկել մարդկանց, որ կան մարդիկ, որոնք սպանվում են փողոցներում»։