Մարսելի պաշտպան Ալվարո Գոնսալեսը Ֆրանսիայի առաջնության 3-րդ տուրում ՊՍԺ-ին հաղթելուց հետո (1-0), պատասխանել է մրցակցի հարձակվող Նեյմարին, ով նրան մեղադրել էր ռասիզմի մեջ:
«Ռասիզմն այստեղ տեղ չունի: Երբեմն պետք է սովորել պարտվել և ընդունել այն խաղադաշտում: Անհավանական 3 միավոր: Շնորհակալություն, ընտանիք», — գրել է Գոնսալեսը Twitter-ում՝ կցելով լուսանկար իր թիմակիցների հետ:
No existe lugar para el racismo. Carrera limpia y con muchos compañeros y amigos en el día a día. A veces hay que aprender a perder y asumirlo en el campo. Increibles 3 puntos hoy. Allez l’OM💙 Gracias familia⚪️Ⓜ️🙌🏼 pic.twitter.com/4DuUT1PT0x
— Álvaro González (@AlvaroGonzalez_) September 13, 2020
Հիշեցնենք, որ հանդիպումն ավարտվեց 1-0 հաշվով՝ հօգուտ «Մարսելի»: ՊՍժ-ն մրցաշրջանի սկզբում կրեց իր երկրորդ անընդմեջ պարտությունը և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 18-րդ հորիզոնականը: «Մարսելը» 2-րդ խաղում 2 հաղթանակ տանելով՝ բարձրացավ 5-րդ հորիզոնական: