Նիդեռլանդական «Այաքսի» դարպասապահ Անդրե Օնանան խոսել է կատալոնական ակումբ վերադառնալու մասին, տեղեկացնում է Goal-ը:
«Բարսելոնան իմ տունն է, որտեղ մի օր անպայման կվերադառնամ, բայց ՝ ոչ հիմա:
Միգուցե, չստանամ երկրորդ հնարավորություն այնտեղ խաղալու, բայց այժմ «Բարսելոնան լավագույն տարբերակը չէ»,-ասել է 24-ամյա դարպասապահը:
Հիշեցնենք, որ Օնանային իր կազմում է ցանկանում տեսնել «Չելսին»:
Հավելենք, որ Օնանան կատալոնական ակումբի սան է և մանկության տարիներին մարզվել է Սամուել Էտո՛օ-ի մարզադպրոցում: