Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն թանկարժեք մատանի է նվիրել Ջորջինիա Ռոդրիգեսին:
The Sun-ի հաղորդմամբ, Ռոնալդուն 615 հազար եվրո արժողությամբ մատանի է նվիրել՝ Cartier-ից: Հաղորդվում է, որ այս արժողությամբ մատանին ամենաթանկն է այն նվերների շարքում, որ ֆուտբոլիստները երբևէ նվիրել են իրենց ընկերուհիներին:
Օրեր առաջ Ռոնալդուն ամուսնության առաջարկ էր արել ընկերուհուն ու ստացել էր դրական պատասխան, սակայն ամուսնության օր դեռ նշանակված չի:
Ռոնալդուն այս պահին ունի 4 երեխա, որոնցից մեկի մայրը Ռոդրիգեսն է: