«Ռոման» լրջորեն հետաքրքրված է «Նապոլիի» հարձակվող Արկադիուշ Միլիկի ծառայություններով: Հռոմեական ակումբը 5 տարվա պայմանագիր է առաջարկել լեհ հարձակվողին: Այս մասին տեղեկացնում է լրագրող Նիկոլա Սկիրան:
Միլիկին առաջարկվում է տարեկան 4.5 միլիոն եվրո աշխատավարձ:
Հիշեցնենք, որ հարձակվողը չի մտնում նեապոլյան ակումբի գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոյի ծրագրերի մեջ և պատրաստվում է լքել ակումբը:
26-ամյա հարձակվողին իր կազմում է ցանկանում տեսնել նաև «Յուվենտուսը»: