Կատալոնական «Բարսելոնայի» ֆրանսիացի պաշտպան Սամուել Ումտիտին չի ցանկանում լքել ակումբը: Այս մասին հայտնել է նրա եղբայրը Յանիկ Ումտիտին:
«Սամուելը մտադիր չէ լքել Կատալոնիան: Լսել եմ «Լիոն» տեղափոխության մասին, սակայն, դրանք միայն շշուկներ են»,-ասել է Յանիկ Ումտիտին:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ումտիտին կարող է դառնալ Մեմֆիս Դեպայի «Բարսելոնա» հնարավոր տեղափոխության մի մասնիկը:
Ֆրանսիացու պայմանագիրը կատալոնական ակումբի հետ ավարտվում է 2022 թվականին:
Հիշեցնենք, որ պաշտպանը 2016-ին էր «Լիոնից» տեղափոխվել «Բարսելոնա»: