Լոնդոնի «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն Անգլիայի Պրեմիեր լիգայի մեկնարկային տուրում «Էվերթոնին» 0-1 հաշվով պարտվելուց հետո կիսվել է իր տպավորություններով։
«Մենք ունեինք 2 լավ պահ։ Սակայն Պիկֆորդը գերազանց սեյվեր կատարեց։ Բաց խաղ էր։ Այն, որ նրանք գոլից հետո ավելի շատ շանս ունեին, մեր որոշ խաղացողների ֆիզիկական վատ վիճակի հետևանքն էր։
Մենք ծույլ էինք պրեսինգի ժամանակ։ Դա հետևանքն է վատ նախապատրաստության, վատ մինչմրցաշրջանային պատրաստության։ Մեր խաղացողներից որոշներն անգամ նախամրցաշրջանային պատրաստություն չեն ունեցել։ Որոշ խաղացողներ լավ չէին տրամադրված, բայց ես չեմ ուզում խոսել դրա մասին, քանի որ վստահ չեմ դրանում»,-ասել է Մոուրինյոն BBC Sport-ի հետ զրույցում։
Հիշեցնենք, որ սա առաջին դեպքն է Մոուրինյոյի կարիերայում, երբ նրա գլխավորած թիմը մեկնարկային տուրում պարտություն է կրում։