Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդը հայտնել է՝ չի մտքափոխվել՝ կապված այն փաստի հետ, որ ընտրել է Նորվեգիայի հավաքականը.
«Այո, ես ծնվել եմ Լիդսում, բայց չեմ փոշմանել, որ ընտրել եմ ոչ Անգլիայի հավաքականը: Ես 4 տարեկան էի, երբ տեղափոխվեցինք Նորվեգիա և այդ պատճառով շատ չեմ մտածել որոշում կայացնելիս: Ես նորվեգացի եմ և հպարտ եմ դրանով»,-ասել է Հոլանդը:
Հոլանդը հանդես է գալիս Նորվեգիայի հավաքականում նախորդ տարվանից: