Անգլիական «Էվերտոնի» նորեկ Խամես Ռոդրիգեսը խոսել է ակումբի ապագա ծրագրերի մասին, տեղեկացնում է The Sun-ը:
«Ակումբի ղեկավարությունը ցանկանում է, որ «Էվերտոնը» հանդես գա Չեմպիոնների լիգայում: Դա շատ կարևոր հանգամանք է, ինչն ազդեց իմ կայացրած որոշման վրա:
Վստահ եմ, որ մեր թիմը ունակ է հասնել այդ նվաճմանը»,-ասել է Խամեսը:
Հիշեցնենք, որ Ռոդրիգեսը Մադրիդի «Ռեալից» տեղափոխվեց անգլիական ակումբ: Նախորդ մրցաշրջանում կիսապաշտպանը մասնակցել էր 11 հանդիպման և դարձել ՝ 1 գոլի հեղինակ: