«Էվերթոնը» Անգլիայի Պրեմիեր լիգայի մեկնարկային տուրում 1-0 հաշվով առավելության հասավ «Տոտենհեմի» նկատմամբ։ «Իրիսների» կազմում նորամուտը նշեց Խամես Ռոդրիգեսը։
Կոլումբիացի կիսապաշտպանը «Էվերթոնի» մեկնարկային կազմում էր ու խաղաց 92 րոպե։ Նոր թիմի կազմում իր առաջին խաղում Խամեսը 5 շանս է ստեղծել։ Opta-ն գրում է, որ սա լավագույն ցուցանիշն է նորեկի համար 2014 թվականից հետո։ Այդ ժամանակ Ալեքսիս Սանչեսը իր նորամուտի խաղում «Արսենալի» կազմում ևս 5 շանս էր ստեղծել։
Խամեսը մի քանի օր առաջ «Ռեալից» տեղափոխվեց «Էվերթոն»։ Նրա համար անգլիական թիմը «արքայական» ակումբին 22 միլիոն ֆունտ ստերլինգ է վճարել։