Գամպերի գավաթի խաղարկությունում «Բարսելոնայի» մրցակիցն այս տարի կլինի «Էլչեն»:
Մեկ խաղից բաղկացած մրցաշարը կկայանա սեպտեմբերի 19-ին: 5 տարվա ընդմիջումից հետո «Էլչեն» վերադարձել է Լա լիգա: Ի դեպ, 1994 թ-ից հետո առաջին անգամ այս մրցաշարում «Բարսայի» մրցակիցն իսպանական թիմ է:
Խաղը կկայանա առանց երկրպագուների: