«Ալաշկերտի» նկատմամբ տոնած հաղթանակից հետո խաղի մասին իր կարծիքն է հայտնել «Ուրարտուի» գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը։
«Մեզ համար շատ կարևոր խաղ էր։ Հասկանում էինք, որ «Ալաշկերտն» այս պահին չեմպիոնության գլխավոր հավակնորդներից է, դրա համար էլ ստրատեգիական առումով 3 միավոր վաստակելը կարևոր էր։ Այդ բառը շատ ճիշտ օգտագործեցի, որովհետև մենք այս խաղում հենց վաստակեցինք այդ 3 միավորը»,-ասել է մարզիչը։