Մադրիդի «Աթլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն վարակվել է կորոնավիրուսով: 50-ամյա մարզչի թեստի արդյունքները դրական են եղել, տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
Նշվում է, որ արգենտինացին իրեն լավ է զգում և բուժումը ստանում է տանը:
Հիշեցնենք, որ Լա լիգայի 2020/21 մրցաշրջանի առաջին հանդիպումը «Աթլետիկոն» կանցկացնի սեպտեմբերի 27-ին ՝ մրցելով «Գրանադայի» հետ: