Ավստրիացի Դոմինիկ Տիմը դարձավ US Open-2020-ի եզրափակչի երկրորդ մասնակիցը: Կիսաեզրափակչում Տիմը հաղթեց մրցաշարի երրորդ ռակետին`ռուս Դանիիլ Մեդվեդևի` 6:2, 7:6 (9:7), 7: 6 (7:5):
Հանդիպումը տևեց 2 ժամ 55 րոպե:
Եզրափակիչում Տիմը հանդիպելու է գերմանացի Ալեքսանդր Զվերևի հետ:
Ի դեպ, Տիմը առաջին ավստրիացի թենիսիստն է, ով դուրս է եկել US Open-ի եզրափակիչ։