Ֆիշեր առցանց մրցաշարի երրորդ տուրում Լևոն Արոնյանը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը ամերիկացի Ուեսլի Սոյի հետ։
Դա նրա արդեն երրորդ ոչ-ոքին էր այս մրցաշարում։ Առաջին երկու տուրերում նա ոչ ոքի էր խաղացել ամերիկացիներ Ֆաբիանո Կարուանայի եւ Հիկարու Նակամուրայի հետ։ Արոնյանը վաստակել է 1,5 միավոր և զբաղեցնում է 6-րդ տեղը մրցաշարում։
Ներկա պահին մրցաշարի առաջատարներն են 2,5-ական միավոր վաստակած նորվեգացի Մագնուս Կարլսենն ու ամերիկացի Լենիեր Դոմինգեսը։