«Լիոնը» իր պաշտոնական կայքում հայտարարել է դարպասապահ Սիպրիան Տետերուշանուի՝ «Միլան» տեղափոխվելու մասին:
Ռումինիայի հավաքականի 34-ամյա դարպասապահի տրանսֆերը միլանյան ակումբին արժեցել է 500 հազար եվրո:
Տետերուշանուի պայմանագիրը «Լիոնի» հետ ուժի մեջ էր մինչև 2022-ի ամառը: Անցած մրցաշրջանում Սիպրիան ակումբի կազմում անցկացրեց 6 պաշտոնական հանդիպում՝ բաց թողնելով 7 գնդակ:
We can confirm Ciprian Tatarusanu has left the club to join AC Milan for €500,000.
Thank you and good luck, Ciprian! pic.twitter.com/3117Uk1Wkg
— OL English 🇬🇧 (@OL_English) September 11, 2020