Լոնդոնի «Չելսիի» պաշտպան Մարկոս Ալոնսոն կարիերան կարող է շարունակել «Ինտերում»: Այս մասին տեղեկացնում է լրագրող Ջանլուկա դի Մարցիոն:
Նշվում է, որ կողմերն արդեն սկսել են բանակցությունները: Թիմի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն բարձր է գնահատում Ալոնսոյի որակները, ում հետ աշխատել է «Չելսին» գլխավորելու տարիներին:
Ալոնսոյի պայմանագիրը լոնդոնյան ակումբի հետ ավարտվում է 2023 թվականին: 29-ամյա պաշտպանի տրանսֆերային արժեքը կազմում է 18 միլիոն եվրո:
ԱՊԼ-ի նախորդ մրցաշրջանում Ալոնսոն մասնակցել է 29 հանդիպման և դարձել՝ 4 գոլի ու 4 գոլային փոխանցման հեղինակ: