Կատալոնական «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսին այս մրցաշրջանում էլ կկրի թիմի ավագի թևկապը, տեղեկացնում է Mundo Deportivo-ն:
Արգենտինացու փոխարինողները կլինեն ՝ Սերխիո Բուսկետսը, Ժերար Պիկեն և Սերի Ռոբերտոն:
Հիշեցնենք, որ Մեսսին մտադիր էր լքել կատալոնական ակումբը: «Բարսելոնայի» ղեկավարությունը հրաժարվեց ազատ գործակալի կարգավիճակով բաց թողնել արգենտինացուն և Լեոն որոշում կայացրեց մինչև պայմանագրի ավարտը մնալ իր հարազատ ակումբում:
Սեպտեմբերի 7-ին Մեսսին առաջին մարզումն անցկացրեց թիմի նորանշանակ գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանի գլխավորությամբ:
Հավելենք, որ «Բարսելոնան» այսօր ընկերական հանդիպում կանցկացնի «Խիմնաստիկի» հետ: Խաղի մեկնարկը ՝ 21:00-ին: