«Լոռի» ՖԱ ղեկավար կազմում տեղի են ունեցել փոփոխություններ։
Արթուր Հովհաննիսյանը նշանակվել է ակումբի գործադիր տնօրեն։ Հովհաննիսյանը 2020 թվականի մարտից զբաղեցնում էր Վանաձորի ֆուտբոլի ակադեմիայի տնօրենի պաշտոնը։
Նորանշանակ տնօրենը ղեկավարել է մի շարք վանաձորյան կազմակերպություններ։
Հաղորդվում է, որ Վահան Դանիելյանը, որը 2019/20 թթ․ մրցաշրջանի ընթացքում զբաղեցնում էր «Լոռի» ՖԱ գործադիր տնօրենի պաշտոնը, նշանակվել է ակումբի փոխնախագահ։