Անգլիական «Չելսիի» գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը խոսել է թիմի կիսապաշտպան Նգոլո Կանտեի հնարավոր տեղափոխության մասին, տեղեկացնում է BBC-ն:
«Վստահ եմ ՝ ցանկացած թոփ ակումբ կերազեր Կանտեին իր կազմում տեսնելու մասին: Նա ֆանտաստիկ ֆուտբոլիստ է, ով նաև հրաշալի մարդկային որակներ ունի:
Նա մեր թիմի առանցքային մասնիկն է, ում կորցնելը հիմարություն կլինի:
Նգոլոն չի վաճառվում. դրա մասին կարող եք մոռանալ»,-ասել է Լեմպարդը:
Հիշեցնենք, որ «Ինտերը» լրջորեն հետաքրքրված է Կանտեի ծառայություններով: