Ֆրանսիական «Նիցցայի» հարձակվող Կասպեր Դոլբերգը դարձել է ավազակային հարձակման զոհ, տեղեկացնում է L’Équipe-ը:
Մինչ 22-ամյա ֆուտբոլիստը օրեր առաջ հանդես էր գալիս Դանիայի հավաքականում, ավազակները Ֆրանսիայում գողացել են նրա Porsche մեքենան:
Բացի այդ, մեքենայում գտնվել են դանիացու բնակարանի բանալիները, որոնց օգնությամբ գողերը մուտք են գործել «Նիցցայի» ֆուտբոլիստի բնակարան ՝ իրենց հետ վերցրելով կենցաղային տեխնիկա և մի քանի հազար եվրո:
Սա առաջին նման դեպքը չէ, որը կատարվել էր Դոլբերգի հետ: 2019 թվականին հարձակվողը զրկվել էր 70 հազար եվրոյից, որոնք կորել էին ակումբի հանդերձարանից:
Հետագայում պարզվել էր, որ գուղությունը կատարել էր Դոլբերգի 18-ամյա թիմակիցը: