Իտալական «Ռոման», այս րոպեներին, ընկերական խաղի շրջանակում, մրցում է «Կալյարիի» հետ:
Առաջին խաղակեսից հետո «գայլերը» պարտվում էին 0-2 հաշվով: Երկրորդ խաղակեսի 14-րդ ու 16-րդ րոպեներին Ֆոնսեկայի թիմը 2 գնդակ է խփել ու հավասարեցրել հաշիվը: Ի դեմ, «Ռոմայի» երկրորդ գնդակը խփել է Հայաստանի հավաքականի ավագ ու առաջատար Հենրիխ Մխիթարյանը:
Հենոն, «Ռոմայի» վերջին 3 ընկերական խաղում, խփել է 3 գնդակ:
Թարմացված. խաղն ավարտվեց 2-2 հաշվով: