Մեկնարկեց ԱՊԼ-ի նոր՝ 2020/21 մրցաշրջանը։ Մեկնարկային տուրի առաջին խաղում «Ֆուլհեմը» Վենուե Գրավեն Քոթեջում ընդունել էր «Արսենալին»։
Խաղն անցավ հյուրերի առավելությամբ։ Նոր մրցաշրջանի մեկնարկային գոլը իր հաշվին գրանցվեց «զինագործների» ֆրանսիացի հարձակվող Ալեքսանդր Լակազետը։ Հանդիպման 49-րդ րոպեին հյուրերի առավելությունը կրկնապատկեց թիմի նորեկ Գաբրիելը, իսկ մի քանի րոպե անց Օբեամեյանգը բացեց իր գոլերի հաշիվը նոր մրցաշրջանում։
Ի դեպ, վերջին երկու գոլերում իր ներդրումն ունեցավ թիմի մեկ այլ նորեկ՝ Վիլիանը, ով կատարեց երկու գոլային փոխանցում այս խաղում։
Այսպիսով, Միկել Արտետայի սաները տարան խոշոր հաշվով հաղթանակ՝ 0-3։