Կիպրոսի ներքին առաջնության 3-րդ տուրի շրջանակում «ԱՊՈԵԼԸ» սեփական հարկի տակ ընդունել էր Գևորգ Ղազարյանի «ԱԵԼ Լիմասոլին»:
Հայ ֆուտբոլիստն իր թիմի մեկնարկային կազմում էր ու խաղաց 53 րոպե: Տևական ժամանակ անց, վնասվածքից հետո, պաշտոնական խաղերում, Ղազարյանը վերադարձավ խաղադաշտ: Մինչ այս խաղը, օգոստոսի 14-ին մեր ֆուտբոլիստը մասնակցել էր ընկերական խաղի:
Խաղում վճռորոշ եղավ հյուրերի պաշտպան՝ Մեդոյևիչի՝ 85-րդ րոպեին խփած ինքնագոլը, իսկ մինչ այդ՝ 73-րդ րոպեին տանտերերից Սահարը չէր իրացրել 11 մետրանոց հարվածը:
3 խաղից հետո «ԱՊՈԵԼՆ» ունի 4 միավոր, իսկ «ԱԵԼ Լիմասոլը»՝ 6: