Ռուսաստանցի MMA մարտիկ Անաստասիա Յանկովան խոսել է պլաստիկ վիրաբուժության նկատմամբ իր վերաբերմունքի ու վիրահատությունների մասին:
«Պլաստիկ վիրահատությո՞ւն: Քիթս վիրահատել եմ: Բայց վիրահատությունը կոսմետիկ չէր:
Բժիշկն ինձ ասել է, իմաստ չունի կոսմետիկ վիրահատություն անել, որպեսզի ամեն ինչ կատարյալ լինի և հավասար, ինչպես դա սպորտից առաջ էր, քանի որ մարտի ժամանակ կարող են նորից կոտրել այդ ամենը: Եվ յուրաքանչյուր կոտրվածքի դեպքում կրճիկային հյուսվածքներն ավելի փխրուն են դառնում:
Նույնիսկ եթե դուք շատ զիլ մարտիկ եք, միևնույն է, չեք կարող դուրս գալ մարտի և մտածել դեմքը փրկելու մասին: Միգուցե մի օր, երբ հասկանամ, որ այլևս ելույթ չեմ ունենալու, այդ դեպքում ամեն ինչ կուղղեմ այնպես, ինչպես մարտերից առաջ էր:
Մի անգամ փորձեցի ճակատի բոտոքս անել: Ես գրեթե 30 տարեկան եմ: Ես փորձեցի, բայց հրաժարվեցի դա անել: Ինչո՞ւ։ Քանի որ դիմախաղը փոխվում է: Դուք չեք կարող շատ էմոցիաներ արտահայտել, չես կարող դեմքի զարմացած արտահայտություն ընդունել: Սա իմ թեման չէ», — ասել է Յանկովան Hands Vyshe-ի YouTube-յան ալիքին տված հարցազրույցի ժամանակ: