«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն խոսել է լոնդոնյան ակումբի տրանսֆերային հիմնական նպատակների մասին:
«Մեզ հարձակվող է պետք: Բայց ես ուզում եմ, որ իմ և ակումբի միջև հստակություն լինի, որպեսզի երկու կողմերը շահագրգռված լինեն հարձակվողին ձեռք բերելու մեջ:
Խաղացող ձեռք կբերե՞մ: Ես հավատում եմ, որ այո՛, անկեղծորեն հավատում եմ: Թիմին անհրաժեշտ է հարձակվող՝ կազմը հավասարակշռելու համար»,- մեջբերում է պորտուգալացի մարզչին Sky Sports-ը:
Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ «Յուվենտուսի» ֆուտբոլիստ Դիեգո Կոստան, կամ «Նապոլիի» հարձակվող Արկադիուշ Միլիկը կարող են տեղափոխվել «Տոտենհեմ»: