Հարձակվող Գոնսալո Իգուաինը կարիերան կշարունակի Մայամիի «Ինտերում»: Արգենտինացին «Յուվենտուսի» հետ պայմանագիրը խզելու մասին համաձայնության է եկել:
«Գործարքը պատրաստ է: Իգուաինը գնում է «Ինտեր» ազատ գործակալի կարգավիճակով: Նա խզել է պայմանագիրը «Յուվենտուսի» հետ ու որպես փոխհատուցում ստացել 2,5 մլն եվրո: Իգուաինի պայմանագիրը «Ինտերի» հետ նախատեսված կլինի մինչև 2022 թվական»,- գրում է լրագրող Նիկոլո Սկիրան:
Իգուաինը թուրինյան ակումբի կազմում անցկացրած 149 խաղում խփել է 66 գոլ ու դարձել 16 փոխանցման հեղինակ:
Նրա շուկայական արժեքը 15 մլն եվրո է:
«Ինտերի» սեփականատերը Դևիդ Բեքհեմն է: