Նյու Յորքում ընթացող թենիսի Միացյալ Նահանգների բաց առաջնության կանանց մենախաղում հայտնի է դարձել կիսաեզրափակիչի վերջին մասնակցի անունը:
Բելառուսը ներկայացնող Վիկտորիա Ազարենկան քառորդ եզրափակիչ ջախջախիչ հաղթանակ է տարել Էլիս Մերտենսի նկատմամբ: 1 ժամ 14 րոպե տևած պայքարում Ազարենկան ընդամենը 1 գեյմ է պարտվել մրցակցին: Գրանցվել է 6-1, 6-0 հաշիվը:
Եզրափակիչի ուղեգրի համար Ազարենկան մրցելու է Սերենա Ուիլյամսի հետ: Ամերիկուհին քառորդ եզրափակիչում հաղթել էր Ցվետանա Պիրոնկովային:
Կիսաեզրափակիչ մյուս զույգը կազմել են Նաոմի Օսական և Ջենիֆեր Բրեդին: