Ավստրիացի Դոմինիկ Տիմը Միացյալ Նահանգների բաց առաջնության տղամարդկանց մենախաղում կիսաեզրափակիչ դուրս գալուց հետո կիսվել է տպավորություններով:
«Ռոջերը, Ռաֆան ու Նովակը այստեղ չենԼ Բայց այստեղ են Դանիլը, Սաշան ու Պաբլոն: Նրանք երեք ապշեցուցիչ խաղացողներ են: Ու ես կարծում եմ, որ մեզնից յուրաքանչյուրը արժանի է իր առաջին տիտղոսին Մեծ սաղավարտի մրցաշարերում»,-ասել է Տիմը:
Եզրափակիչի ուղեգրի համար Դոմինիկ Տիմը մրցելու է Դանիլ Մեդվեդևի հետ, որը քառորդ եզրափակիչում հաղթեց Անդրեյ Ռուբյովին: Եզրափակիչի մյուս ուղեգիրը խաղարկելու են Պաբլո Կարենյո-Բուստան ու Ալեքսանդր Զվերևը:
Հավելենք, որ Դոմինիկ Տիմը առաջին ավստրիացի թենիսիստն է, ով դուրս է գալիս US Open-ի կիսաեզրափակիչ: