Անգլիական «Տոտենհեմի» պաշտպան Դենի Ռոուզը, ով նախորդ մրցաշրջանում վարձավճարով հանդես եկավ «Նյուքասլում», կարող է հայտնվել Ա Սերիայում տեղեկացնում է CalcioMercato-ը:
Նշվում է , որ «Սամբդորիան» պատրաստ է 20 միլիոն եվրո վճարել անգլիացու համար:
Նրա պայմանագիրը լոնդոնյան ակումբի հետ գործում է մինչև 2021-ի ամառ:
Հիշեցնենք, որ ԱՊԼ-ի նախորդ մրցաշրջանում Ռոուզը մասնակցել է 23 հանդիպման:
Հավելենք, որ ՊՍԺ-ն նույնպես հետաքրքրված է 29-ամյա ֆուտբոլիստով: