Ֆորմուլա 1-ի թիմերից «Ռեյսինգ Փոյնթում» արշավորնդերի փոփոխություն տեղի կունենա ընթացիկ մրցաշրջանից հետո:
Երեկ երեկոյան «Ռեյսինգ Փոյնթը» հայտարարեց, որ թիմի մեքսիկացի արշավորդ Սերխիո Պերեսը ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա թիմից: Արդեն այսօր հայտնի դարձավ, որ նրան փոխարինելու է Աշխարհի քառակի չեմպիոն Սեբաստիան Ֆետելը:
Չեկո Պերեսը հանդես է գալիս «Ռեյսինգ Փոյնթում» (նախկինում՝ «Ֆորս Ինդիա») 2014 թվականից: Ինչ վերաբերվում է Ֆետելին, ապա նա 2015 թվականից հանդես է գալիս «Ֆերարիում»: Ընթացիկ մրցաշրջանի մեկնարկում հայտնի դարձավ, որ Ֆետելը լքում է իտալական թիմը:
Հաջորդ մրցաշրջանից թիմը անվանափոխվելու է ու կոչվելու է «Ասթոն Մարտին»: