Հայաստանի հավաքականի և ռուսական «Տամբովի» հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը Instagram-ի իր էջում լուսանկար է հրապարակել ու կիսվել հավաքականում գոլ խփելու զգացողություններով:
Կարապետյանը Էստոնիայի դեմ խաղում (2-0) բացեց հանդիպման հաշիվը՝ խփելով ազգային թիմի կազմում իր 6-րդ գոլը:
«Մարդիկ հարցնում են ինձ, թե ինչպես կարող եմ ես նկարագրել քո ազգի համար գոլ խփելու նկարագրությունը: Բայց ես կարծում եմ, որ անգամ Շեքսպիրը, Շիլլերը կամ էլ Գյոթեն չեն կարող նկարագրել այդ զգացողությունը»,-գրել է Կարապետյանը: