Անգլիական «Լիդսի» գլխավոր մարզիչ Մարսելո Բիելսան հայտնել է, որ չի պատրաստվում լքել ակումբը, տեղեկացնում է Sky Sports-ը:
Արգենտինացի մարզչի պայմանագիրն ավարտվում էր այս ամռանը, որը նա կարող էր երկարաձգել ևս մեկ տարով:
Այսպիսով, Բիելսան կշարունակի 2020/21 մրցաշրջանում մարզել «Լիդսը»:
Հիշեցնենք, որ Բիելսայի գլխավորած թիմը նախորդ մրցաշրջանում հաղթեց Չեմփիոնշիփը: