«Արսենալի» պաշտպան Էկտոր Բելերինը կարիերան կարող է շարունակել Իսպանիայի Պրիմերայում:
Marca-ն տեղեկացնում է, որ կատալոնական ակումբը կարող է գնել իսպանացի ֆուտբոլիստի տրանսֆերը, եթե ակումբից հեռանա պորտուգալացի պաշտպան Նելսոն Սեմեդուն:
Հաղորդվում է, որ Սեմեդուն կարող է մաս կազմել Լաուտարո Մարտինեսի տրանսֆերի: Այդ դեպքում «Բարսելոնան» կարող է ռադարնեն ուղղել դեպի «զինագործների» պաշտպանը:
Բելերինը «Բարսելոնայի» սան է: Ակումբը նախկինում ևս ցանկացել է վերադարձնել նրան: