NBA-ի Արևմտյան կոնֆերենցիայի փլեյ-օֆֆի կիսաեզրափակչի 3-րդ խաղում «Լոս Անջելես Լեյքերսը» հաղթեց «Հյուսթոն Ռոքեթսին»: Հանդիպումն ավարտվեց 112:102 հաշվով ՝ հօգուտ կալիֆորնիացիների: Այսպիսով հրեշտակների քաղաքի ներկայացուցիչները առաջ անցան ընդհանուր դիմակայության հաշվի մեջ՝ 2-1։
Հաղթողների կազմում ամենաարդյունավետը Լեբրոն Ջեյմսն էր, ով վաստակեց 36 միավոր։ 33 միավոր վաստակեց հյուսթոնցիների առաջատար Հարդենը։
Արևելյան կոնֆերենցիայի կիսաեզրափակչի 5-րդ խաղում «Միլոուկին» զիջեց «Մայամիին»՝ 94։103։ Այս երկու թիմերի ընդհանուր դիմակայությունում հաշիվը 4-1 է՝ հօգուտ Ֆլորիդան ներկայացնող ակումբի։ «Մայամին» դուրս եկավ Արևելյան կոնֆերենցիայի եզրափակիչ։