Իտալական «Բրեշիայի» կիսապաշտպան Սանդրո Տոնալին այսօր բուժզննում կանցնի «Միլանում» և պայմանագիր կստորագրի ակումբի հետ: Այս մասին տեղեկացնում է Sport Italia-ն:
20-ամյա ֆուտբոլիստը միլիոն եվրոյի դիմաց վարձակալական հիմունքներով կտեղափոխվի միլանյան ակումբ: Հաջորդ մրցաշրջանում «Միլանը» ամբողջությամբ կգնի իտալացի կիսապաշտպանին: Տրանսֆերի արժեքը կազմելու է 30 միլիոն եվրո:
Հիշեցնենք, որ «Ինտերը» «Յուվենտուսը» նույպես հետաքրքրված էին Տոնալիի ծառայություններով: