Հայաստանի հավաքականը Ազգերի լիգայի խաղարկության 2-րդ տուրում 2-0 հաշվով առավելության հասավ Էստոնիայի ընտրանու նկատմամբ։ Ազգային թիմի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը թիմի մեկնարկային կազմում էր։
Էստոնացիների դեմ խաղը 30-րդն էր Տիգրան Բարսեղյանի համար Հայաստանի հավաքականում։ Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Facebook-յան պաշտոնական էջը։
Անցկացրած 30 խաղերում Տիգրան Բարսեղյանը 6 գնդակ է խփել։ Նա իր նորամուտը հավաքականում նշել է 2016 թվականի մարտի 25-ին Բելառուսի դեմ ընկերական խաղում։