Հայաստանի հավաքականի նորեկ Վահան Բիչախչյանը, Էստոնիայի ընտրանու նկատմաբ տարած հաղթանակից հետո (2:0), պատասխանել է լրագրողների հարցերին: ՀՖՖ-ն հրապարակել է հարցազրույցի տեսանյութը:
«Կարողացանք իրականացնել մարզչի մտահաղացումները և կարևոր միավորներ վաստակեցինք:
Իմ նորամուտի հանդիպումն էր, որի ընթացքում ցանկանում էի գոլի հեղինակ դառնալ, բայց գլխավորը ՝ թիմային աշխատանքը և հաղթանակն է:
Հուսով եմ, որ սա մեր նոր հաղթանակների սկիզբն է»,- ասել է Բիչախչյանը: