Չորեքշաբթի օրը Մադրիդի «Ռեալը» պետք է ընկերական հանդիպում անցկացներ «Ռայո Վալեկանոյի» հետ: Սակայն խաղը չեղարկվել է:
Ըստ Marca-ի ՝ «Ռայո Վալեկանոյի» խաղացողներից մեկը սպասում է COVID-19 թեստի արդյունքներին, որը պարզելու է՝ արդյոք նա վարակված է կորոնավիրուսով:
Ռիսկերից խուսափելու համար ակումբները հրաժարվեցին անցկացնել ստուգողական հանդիպումը, որը պետք է կայանար այսօր՝ «Ալֆրեդո դի Ստեֆանո» մարզադաշտում:
Մադրիդի «Ռեալը», որը Իսպանիայի չեմպիոն դարձավ նախորդ մրցաշրջանի ավարտին, կսկսի պաշտպանել իր տիտղոսը սեպտեմբերի 20-ին՝ «Ռեալ Սոսյեդադի» դեմ արտագնա խաղում: