«Փյունիկի» նախկին հարձակվող Ռուսլան Կորյանը կարիերան կշարունակի ղազախական «Կիզիլ-Ժարում», տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
32-ամյա ֆուտբոլիստը նախկինում հանդես է եկել նաև ՝ «Լուչ», «Ֆակել», «Մորդովիա», «Խաբարովսկ» ակումբներում:
Բացի այդ, Կորյանը 14 հանդիպում է անցկացրել Հայաստանի հավաքականում և դարձել ՝ 3 գոլի հեղինակ: