Իտալական «Միլանի» կիսապաշտպան Լուկաս Պակետան կարիերան կարող է շարունակել Լիգա 1-ում, տեղեկացնում է CalcioItalia-ն:
«Լիոնը» պատրաստ է երկու տարվա պայմանագիր առաջարկել Պակետային: Նշվում է, որ կողմերը սկսել են բանակցությունները և շուտով կհասնեն համաձայնության:
«Միլանը» պատրաստ է վաճառել ֆուտբոլիստին 25-30 միլիոն եվրոյի դիմաց:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Ֆիորենտինան» նույնպես հետաքրքրված է Պակետայի ծառայություններով: