«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոսել է Լիոնել Մեսսիի՝ այլ ակումբ տեղափոխվելու հավանականության մասին։
Joe-ի հետ զրույցում պորտուգալացի մասնագետը պատասխանել է հետևյալ հարցին․
— Կցանկանայի՞ք Լիոնել Մեսսիին հրավիրել։
«Ո՛չ, ոչ «Տոտենհեմի» համար։ Գուցե իմ երազանքի 11-ում։
Մենք հարգում ենք ֆինանսական ֆեյր-փլեյը «Տոտենհեմում»։ Իսկ նա կարող է միայն այնպիսի թիմ գնալ, որտեղ չեն հարգում ֆինանսական ֆեյր-փլեյը»,-ասել է Մոուրինյոն։
Հիշեցնենք, որ Մեսսին ցանկություն էր հայտնել «Բարսելոնայից» հեռանալու։ Օրեր անց նա տեղեկացրեց, որ մնում է կատալոնական թիմում։