Իտալական «Ռոման» նոր մրցաշրջանի նախապատրաստական փուլում շարունակում է ընկերական խաղերի շարքը:
Ֆոնսեկայի թիմն այս անգամ մրցում է «Ֆրոսինոնեի» հետ: Առաջին խաղակեսից հետո «գայլերն» առջևում են 4-0 հաշվով: Հռոմեական թիմի 4-րդ գոլը ոսկերչական խաղարկումից հետո խփել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:
Մինչ այդ աչքի են ընկել Կարսդորպը, Ունդերն ու Պելեգրինին: