Իտալական «Ռոմայի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է թիմի նորեկ Պեդրոյի ասին, տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
«Պեդրոն հրաշալի ֆուտբոլիստ է, ում հետ հաճելի է գտնվել նույն խաղադաշտում:
Նա խաղացել է լեգենդար ակումբներում ՝ «Բարսելոնա», «Չելսի»: Վստահ եմ, որ «Ռոմայում» Պեդրոն հրաշալի մրցաշրջաններ կանցկացնի:
Մենք ամեն ինչ կանենք, որ նա շուտ մերվի «Ռոմայի» խաղաոճին»,-ասել է Մխիթարյանը:
Հիշեցնենք, որ Պեդրոն անգլիական «Չելսիից» ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվեց հռոմեական ակումբ: