Ազգերի լիգայի երկրորդ տուրում Նորվեգիան ջախջախեց Հյուսիսային Իռլանդիային 5-1 հաշվով: Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդը դուբլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ։
Խաղից հետո Էրլինգը մոտեցավ իռլանդացի ֆուտբոլիստ Ստյուարտ Դալլասին՝ մարզաշապիկները փոխանակելու «Լիդսի» խաղացողի հետ:
Հիշեցնենք, որ Հոլանդը ծնվել է Լիդս քաղաքում, իսկ նրա հայրը խաղացել է տեղի համանուն ակումբում։ Այդ իսկ պատճառով Հոլանդը անգլիական «Լիդսի» երկրպագու է։
«Կարծում եմ, որ նա մեծ խաղացող է և Հյուսիսային Իռլանդիայի լավագույն ֆուտբոլիստն այսօր», — խաղից հետո ասել է Հոլանդը: Նորվեգացին ավելացրել է, որ ուրախ է, որ կարողացավ փոխանակվել մարզաշապիկներով:
Erling Haaland with Stuart Dallas’ shirt after the game! 🇳🇴
He loves Leeds United ❤️ pic.twitter.com/OTdZ2AR6y5
— Football Daily (@footballdaily) September 8, 2020