Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն դուբլի հեղինակ դարձավ ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի խմբային փուլի 2-րդ տուրի՝ Շվեդիայի ընտրանու դեմ խաղում:
Բոլորից հաճախ Ռոնալդուն գրավել է Լիտվայի և Շվեդիայի հավաքականների դարպասը՝ 7 գոլ։ Հայաստանի, Անդորրայի, Լատվիայի և Լյուքսեմբուրգի հավաքականների դարպասը պորտուգալացին գրավել է 5-ական անգամ։
Հիշեցնենք, որ 35-ամյա Ռոնալդուի համար այս գոլերը դարձան 100-րդ և 101-րդը ազգային հավաքականում: Կրիշտիանուն դարձավ պատմության մեջ երկրորդ խաղացողը, ով100 գոլից ավել է խփել ազգային հավաքականում և առաջինը եվրոպական ֆուտբոլում: