Բրազիլացի կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոն չի հեռանա «Բարսելոնայից»: Այս մասին հայտնել է ֆուտբոլիստի գործակալ Կիա Ջուրաբչյանը:
28-ամյա ֆուտբոլիստը, ով նախորդ մրցաշրջանը վարձակալական հիմունքներով անցկացրեց «Բավարիայում», պետք է կատալոնական ակումբի նոր գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանին:
Նշվում է, որ Կումանը զրուցել է Կոուտինյոյի հետ և հավաստիացրել, որ կիսապաշտպանը լինելու է իր թիմի առանցքային ֆուտբոլիստներից մեկը:
Հիշեցնենք, որ բրազիլացու ծառայություններով հետաքրքրված էր «Արսենալը»: