«Ռենի» կիսապաշտպան Էդուարդո Կամավինգան իր նորամուտը նշեց Ֆրանսիայի հավաքականի կազմում՝ ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի խմբային փուլի Խորվաթիայի ընտրանու դեմ խաղում դուրս գալով փոխարինման:
Կամավինգան, ով իր նորամուտը նշեց ազգային թիմում 17 տարեկան և 303 օրական հասակում, դարձավ երրորդ ամենաերիտասարդ խաղացողը, ով խաղացել է Ֆրանսիայի ազգային հավաքականում:
Ռեկորդակիրը Ժուլիեն Վերբրյուժն է (16 տարեկան 310 օրական, 1906), իսկ երկրորդ տեղը զբաղեցնում է Մորիս Գաստիգերը (17 տարեկան 128 օրական, 1914):