«Յուվենտուսի» ու Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, ով դուբլ է ձևակերպել Ազգերի լիգայի Շվեդիայի դեմ արտագնա խաղում (2-0), պատասխանել է իր հասցեին հնչող քննադատություններին:
35-ամյա հարձակվողը մեղվի խայթոցի պատճառով բաց է թողել ազգային հավաքականի նախորդ խաղը Խորվաթիայի դեմ խաղում (4:1): Ջախջախիչ հաղթանակից հետո սոցցանցերումխոսակցություններ էին գնում այն մասին, որ Պորտուգալիան ավելի լավ է խաղում Ռոնալդուի բացակայության պայմաններում:
«Ես չեմ հետևել մեկնաբանություններին: Դա իրենց կարծիքն է: Հիշում էի, որ այս մարզադաշտում արդեն գոլ էի խփել, և գիտեի, որ եթե խաղամ, նորից գոլ կխփեմ: Սադրանքներն ինձ չեն անհանգստացնում:
Թող իմ կարիերան խոսի իմ փոխարեն: Ո՛չ, ես պարտավոր չեմ ինչ-որ մեկին ինչ-որ բան ապացուցել: Եվ երբ ստիպված կլինեմ դա անել, կանեմ դա խաղադաշտում»,- մեջբերում է Ռոնալդուին Goal-ը: