Պորտուգալիայի ազգային հավաքականի հարձակվող եւ ավագ Կրիշտիանու Ռոնալդուն խոսել է առանց հանդիսատեսի ներկայության անցկացվող խաղերի մասին:
«Ինձ դուր է գալիս, երբ տրիբունաներից սուլում են: Այդ ամենից մարմինս փշաքաղվում է: Բայց առողջությունն առաջին տեղում է: Եթե ԱՀԿ-ն ասում է, որ հնարավորություն չկա, ապա վերջ: Ամենակարևորը մարդկանց առողջությունն է:
Առանց երկրպագուների խաղը նույնն է, ինչ կրկես գնաս և ծաղրածուների չտեսնես, կամ էլ՝ պարտեզ գնաս և ծաղիկներ չգտնես», — Ռոնալդուի խոսքերն է մեջբերում Record-ը:
Հիշեցնենք, որ Կրիշտիանու Ռոնալդուն դուբլի հեղինակ դարձավ ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի խմբային փուլի 2-րդ տուրի՝ Շվեդիայի ընտրանու դեմ խաղում: